Վանաձորում քարոզարշավի ընթացքում մի կին մոտեցավ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանին և նշեց, որ վերջինիս խոսքերն իրեն հանել են հուսահատությունից։
«Կար ժամանակ, երբ որ ես շատ մեծ հուսահատության մեջ էի, ասում էի` Աստված ջան, էս ի՞նչ է կատարվում, ազգս դառել է ամբոխ, երկիրս դառել է հոգեբուժարան և այլն, ու ամբողջ օրը լաց էի ըլնում։ Մի օր էլ հեռուստացույցը միացնում եմ, խոսում է Արման Թաթոյանը։ Ասում է՝ ժողովուրդ, մի՛ վախեցեք, լուծումը կա, մի՛ հուսահատվեք»,- ասաց Վանաձորում բնակվող արցախցի կինը՝ կարդալով Արման Թաթոյանի մասին իր գրած բանաստեղծությունը։
ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ


















































