Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Մկրտչյանը և ԱՄՆ առևտրի քարտուղարի փոխտեղակալը քննարկել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման ու մշակման ոլորտում համագործակցության հնարավորությունները

Մայիս 15,2026 11:23 Share

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ առևտրի քարտուղարի՝ Տեքստիլի, սպառողական ապրանքների, նյութերի, կրիտիկական հանքանյութերի և մետաղների հարցերով փոխտեղակալ Ջոշուա Քրունի հետ։

Քննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման և մշակման ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները։

Զրուցակիցներն անդրադարձել են ոլորտում առկա ներդրումային հնարավորություններին, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցությանը։

Կարևորվել է գլոբալ մատակարարման շղթաներում կրիտիկական հանքանյութերի ռազմավարական նշանակությունը, և ընդգծվել ոլորտում համագործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031