Երևան քաղաքում՝
Մայիսի 16-ի ցերեկը, 17-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Կարդացեք նաև
Մայիսի 16-ի ցերեկը , 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-18-ին և 20-21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Քամին`արևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով, մայիսի 17-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն




















































