Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 18-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Անկախության փողոց թիվ 1/61 հասցեում գտնվող՝ 201.6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով: Հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 1 միլիոն 377 հազար դրամ է:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի մայիսի 11-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել է Անկախության փողոց թիվ 1/61 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հերթական հողամասը կվերադարձվի համայնքին:
Հիշեցնենք, որ մինչ այսօր Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու հետևյալ գույքերը՝
Կարդացեք նաև
- Վալանսի փողոց թիվ 1/30 հասցեում գտնվող՝ 0.04 հա մակերեսով հողամասը,
- Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսով հողամասը,
- Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասը,
- Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող՝ 19.8 քմ մակերեսով հողամասը,
- Անկախության փողոց 1/55 հասցեում գտնվող՝ 436 քմ մակերեսով հողամասը,
- Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0.06 հա մակերեսով հողամասը,
- Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.001 հա մակերեսով հողամասը,
- Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,
- Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,
- Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
- Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
- Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասը,
- Թատերական 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասը:
- Թատերական 18/2 հասցեում գտնվող՝ 12 քմ մակերեսով հողամասը:
Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

















































