Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնալիքներով տեսանյութ․ ինչո՞ւ հենց հիմա և ո՞ւմ շահերից է բխում․ Արման Թաթոյան

Մայիս 18,2026 20:03 Share

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է սոցիալական ցանցերում տարածված տեսանյութին, որտեղ Արցախի բարբառով մարդիկ սպառնալիքներ են հնչեցնում Փաշինյանի հասցեին։

Նրա խոսքով՝ ցանկացած բռնություն բացարձակապես անընդունելի է։ Հայաստանում պետք է հաստատվի իրավունքի պետություն, որտեղ յուրաքանչյուր նման դեպք ենթարկվում է լիարժեք բացահայտման և պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ով է մեղավորը և ում նկատմամբ է կատարվել բռնությունը։

«Տարածված տեսանյութի հետ կապված պետք է անհապաղ քննություն իրականացվի, բացահայտվի, բայց պետք է պարզվի նաև՝ արդյո՞ք սա պրովոկացիա է, և արդյո՞ք այս իշխանությունները չեն կազմակերպել այն, որովհետև նրանք հաճախ թիրախավորում են արցախցիներին»,- նշել է Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները պարտավոր են մանրամասն պարզաբանումներով, ապացույցներով և հրապարակային քննությամբ ցույց տալ իրականությունը՝ համոզելու նաև հակառակ կարծիք ունեցող քաղաքացիներին, քանի որ հանրային վստահությունը պահանջում է բաց, օբյեկտիվ և թափանցիկ գործընթաց։

«Սա պետք է օբյեկտիվ, հրապարակային, հանրության աչքի առաջ քննությամբ պարզվի»,- ընդգծել է նա։
«Միասնության թևերի» կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանն իր հերթին նշել է, որ նախկինում ևս եղել են դեպքեր, երբ հրապարակված տեսանյութերը հետագայում փորձաքննությամբ ճանաչվել են կեղծ կամ մանիպուլյատիվ։

«Մենք չենք պնդում, որ սա նմանատիպ իմիտացիա է, բայց կարծում ենք, որ այն պետք է դառնա շատ մանրամասն քննության առարկա»,- ասել է Անանյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031