Լրահոս
Օրվա լրահոսը

Առկա են մի շարք հանգամանքներ, որոնք կարող են առաջացնել ողջամիտ կասկածներ անաչառության և անկողմնակալության սկզբունքների լիարժեք պահպանման վերաբերյալ. դիմում Դանիել Իոաննիսյանի դեմ

Մայիս 19,2026 16:35 Share

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 19-ին նիստում քննարկում է «Երիտասարդական ակումբների դաշինքի» դիմումը «Անկախ դիտորդ» դիտորդական խմբի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի դեմ:

Ըստ դիմումատուի՝ « Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածով սահմանվում է դիտորդների կարգավիճակը եւ նրանց գրանցման հիմքերը, իսկ 31-րդ հոդվածով՝ դիտորդների իրավունքներն ու պարտականությունները։ Վերջինիս տրամաբանությունից բխում է, որ դիտորդները պարտավոր են իրենց գործունեությունն իրականացնել այնպես, որ չխոչընդոտեն ընտրական գործընթացը եւ չազդեն դրա մասնակիցների վրա, ինչը ենթադրում է նաեւ չեզոքության եւ անկողմնակալության պահպանում։ Սակայն առկա են մի շարք հանգամանքներ, որոնք կարող են առաջացնել ողջամիտ կասկածներ նշված կազմակերպության կողմից այդ սկզբունքների լիարժեք պահպանման վերաբերյալ»։

Մասնավորապես, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը (ինչպես նաեւ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ) ներգրավված է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում, որը ձեւավորվել է գործադիր իշխանության ղեկավարի՝ վարչապետի որոշմամբ։ Հաշվի առնելով, որ վերջինս գլխավորում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի ընտրական ցուցակը, ապա տվյալ հանգամանքը կարող է շահերի բախման եւ անկողմնակալության վերաբերյալ ողջամիտ կասկած հարուցել։

Երկրորդ, կազմակերպությունը հանդես է եկել հրապարակային քաղաքական դիրքորոշումներով… որը պարունակում է պետական կառավարման համակարգի վերաբերյալ քաղաքական գնահատականներ եւ պահանջներ։ «Սա վկայում է, որ կազմակերպությունը ներգրավված է հանրային քաղաքական օրակարգի ձեւավորման գործընթացում»,-նշված է «Երիտասարդական ակումբների դաշինքի» դիմումում։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը մանրամասն ներկայացրեց դիմումը։

Ի դեպ, «Ակն ընդ ական» վավերագրողների համայնք ՀԿ ղեկավար Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ «իրեն ու ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Աննա Կոստանյանին նիստին չթողեցին՝ պատճառաբանելով դահլիճը քաղաքացիների չարաշահման դրդապատճառով»:

«Քաղաքացի Դանիել Իոաննիսյանի հարցը քննվում է դիտորդի անաչառության խախտման մի քանի դրվագով։ Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ այցելուները կարող են ներկա լինել նիստերին։ ԿԸՀ-ն օրենք է խախտում քաղաքացիներին բաց նիստին չթողնելով»,-գրել է Հովհաննես Իշխանյանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031