Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ում հասկանո՞ւմ են, որ իրենց քաղաքականության արդյունքում, Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, ՌԴ-ի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում. Արտակ Զաքարյան

Մայիս 26,2026 12:17 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ ժողովրդին ասում եք՝ «տե՛ր կանգնեք խաղաղությանը», գոնե տեղյա՞կ եք, որ մյուս կողմից, ձեր քայլերով, այդ նույն ժողովրդին տանում եք նոր, հավանական ռազմական վտանգին ընդառաջ:

Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, թե ինչպես են ՔՊ-ականներն անգիտակցաբար «եփում» հաջորդ սպառնալիքը:

Ամեն օր նայեք քարտեզին և ուշադիր հետևեք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին:

Հյուսիսից-հարավ՝ Ռուսաստանի և Իրանի միջև, Արևմուտքից-Արևելք՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև գտնվող Հայաստանը, ստեղծված անորոշ ու կոնֆլիկտածին իրավիճակներում, որոշել է «Եվրամիություն խաղալ»:

Ժողովրդական մի ասացվածք կա. «Ուղտի պարը կամրջին է բռնում»: Ինչպես իրենց գործողություններով Արցախում պատերազմի առիթներ ստեղծեցին, այնպես էլ Հայաստանի համար են ստեղծում հաջորդ լուրջ սպառնալիքը:

ՔՊ-ում հասկանո՞ւմ են արդյոք, որ իրենց այսօրվա քաղաքականության արդյունքում, Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում:

Ռեսուրսների ու կոմունիկացիաների համար մղվող գլոբալ հակամարտության ընթացքում, բոլոր կողմերին ազդեցության գոտիներ և հենարաններ են հարկավոր: Արևմուտքը՝ ելնելով իր շահերից, ձգտում է հիմնավորվել Կովկասում (Հայաստանում): ՌԴ-ի և Իրանի համար՝ դա կարմիր գիծ է: Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են մաքսիմալ օգտվել այդ իրավիճակից: Իսկ ո՞ւմ շահերից ելնելով է Հայաստանը «գնում» դեպի հաջորդ ռեգիոնալ հակամարտություն…

Սիրելի հայրենակի՛ց՝ հերթական անգամ մի խաբվիր ՔՊ-ի ստերին,

ՏԵՐ ԿԱՆԳՆԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ՛Դ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031