Վանաձոր քաղաքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի վերջում առցանց ելույթ ունեցավ դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը և պատասխանեց նաև վանաձորցիների հարցերին։
«Դուք վաղուց եք արժանի լավ կյանքի, ձեր երեխան արժանի է այստեղ՝ իր հողի վրա արժանապատիվ կյանքով ապրելու։ Երիտասարդը պետք է մնա իր հայրենիքում, փոքր ու միջին բիզնեսը պետք է պաշտպանված լինի։ Եթե համակարգը վատ է աշխատում, պետք չէ մեղադրել ժողովրդին, պետք է փոխել համակարգը։
Եթե սահմանն անվտանգ չէ, զինվորը մեղավոր չէ, պետությունը պետք է աշխատի, ղեկավարությունը պետք է պատասխան տա։ Այսօր ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իր շեֆերի հետ քննարկում է հարցեր, որոնք կարող են ազդել Հայաստանի յուրաքանչյուր հայ ընտանիքի անվտանգության վրա։ Խոսքը Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման մասին է, մենք չենք կարող ձևացնել, թե դա սովորական հարց է, սա մեր երեխաների անվտանգության հարցն է, սա մեր գյուղերի, քաղաքների ապագայի հարցն է։ Հունիսի 7-ի ընտրությունը պարզապես քաղաքական ընտրություն չէ, այս ընտրություններում է որոշվելու, թե ինչպիսի Հայաստան ենք թողնելու մեր երեխաներին»,- ասաց Սամվել Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Պատասխանելով վանաձորցիների հարցերին՝ Սամվել Կարապետյանն ասաց․ «Հենց թույլ իշխանությանը ճանապարհենք, դուք մի կասկածեք, մենք ժամկետային ծառայությունը դարձնելու ենք մեկ տարի։ Հիմնական ակցենտը դրվելու է ճիշտ տեխնիկայի վրա, ճիշտ զենքերի վրա, մենք խնայելու ենք մեր զինվորների կյանքը, մեր զինվորների կյանքը չենք դարձնելու ադրբեջանցիների համար թիրախ, վստահ եղեք դրանում»։
Վանաձորցի երիտասարդներին հետաքրքրում էր հարցը, թե «Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակի դեպքում բուհերում ուսուցումը կլինի՞ անվճար։ Սամվել Կարապետյանն ի պատասխան ասաց․ «Մենք բոլոր ուսանողների վարձը դարձնելու ենք անվճար և դա անելու ենք շատ արագ, որ մեր բոլոր տաղանդավոր երիտասարդները հնարավորություն ունենան սովորելու։ Մեզ շատ գրագետ, ուժեղ երիտասարդություն է պետք»։
Վանաձորցիներից մեկն էլ հարցրեց․ «Լուրեր են տարածվում, որ ձեր ընտրվելու դեպքում հայերին կտանեն Ուկրաինա պատերազմ։ Ուզում եմ, որ ուղիղ եթերում հերքեք այդ լուրը»։
«Պատերազմ տանում են այս իշխանությունները, մենք միայն բարիք ենք բերելու մեր ժողովրդին։ Պատերազմ ու պարտություն մեզ բերում են այս իշխանությունները, ոչ մի Ուկրաինա, ոչ մի Ռուսաստան, մեր զինվորները ծառայելու են միայն մեր հայրենիքի համար և հաղթանակներ տանելու են մեր հայրենիքի համար»,- պատասխանեց Սամվել Կարապետյանը։
Սամվել Կարապետյանը նաև ասաց․ «Նիկոլ Փաշինյանի ուշքն ու միտքը Հայաստանից հողեր տալն է, Նիկոլ Փաշինյանը հնարավորություն չունի չտալ, քանի որ նա ունի շատ դաժան ղեկավար իր համար։ Այն քարտեզը, որն ինքը կպցրել է իր գլխին, հիմա արդեն այլ տեսք ունի։ Մենք ձեզ հետ հաղթելու դեպքում առաջին հերթին պետք է վերականգնենք այդ քարտեզը»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































