Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիքի գողը հեռանում է՝ իր հետ տանելով ավերածություններ, երեք պատերազմներ, կորուստներ ու ողբերգություններ․ գալիս է հայրենիքի զավակը»

Մայիս 26,2026 20:55 Share

Էդգար Ղազարյանը նաև ասաց, որ Վանաձորը շուրջ 5 տարի չունի ընտրված քաղաքապետ, «որովհետև փոքրիկ բռնապետիկը չի հաշտվում վանաձորցիների ընտրության հետ»։

«Մեր ժողովուրդն ունի զավակներ, որոնք կարողանում են ստեղծել բարիքներ և կիսել իր ժողովրդի հետ։ Բայց, ցավոք սրտի, մեր ժողովրդի շարքում գտնվել է մարդկանց փոքրիկ խմբակ, որոնք չեն կարողանում բարիք ստեղծել, ոչինչ արարել, բայց կարողանում են լափել ու թալանել ուրիշների ստեղծածը, գողանալ մեզանից ամեն ինչ՝ հասնելով մինչև մեր հայրենիքին։ Եվ մենք տվել ենք նրանց իրենց բնորոշումը․ նրանք կոչվում են հայրենիքի գող»,- Վանաձոր քաղաքում հրավիրած հանրահավաքում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Էդգար Ղազարյանը։

Նա նշեց՝ հիմա եկել է փոփոխության ժամանակը․ «Հիմա եկել է հայրենիքի գողին հայրենիքի զավակով փոխարինելու ժամանակը։ Հայրենիքի գողը հեռանում է՝ իր հետ տանելով ավերածություններ, երեք պատերազմներ, կորուստներ ու ողբերգություններ։ Գալիս է հայրենիքի զավակը՝ բերելու 300 հազար աշխատատեղ, 20 հազար մատչելի բնակարան, զրո տոկոս հարկ փոքր բիզնեսին, 150 հազար դրամ՝ ծայրահեղ աղքատներին, 1 մլրդ դոլար՝ զբոսաշրջության ոլորտին։ Հեռանում է խաղաղությունը մսխած և երեք պատերազմներ բերած չարագործը, գալիս է իրական խաղաղություն բերող բարեգործը։ Մենք այսօր կանգնած ենք Փաշինյան-Ալիև-Էրդողան եռագլուխ հրեշի և ազգային բարերարի ընտրության առջև»,- հայտարարեց նա։

Էդգար Ղազարյանը նաև ասաց, որ Վանաձորը շուրջ 5 տարի չունի ընտրված քաղաքապետ։ «Չունի, որովհետև փոքրիկ բռնապետիկը չի հաշտվում վանաձորցիների ընտրության հետ։ Վանաձորն ունի ընտրված քաղաքապետ, և այդ քաղաքապետը Մամիկոն Ասլանյանն է։ Նրանք չեն հաշտվում ոչ միայն վանաձորցու ընտրության հետ, նրանք փորձում էին բանտարկել այդ ընտրությունը, արհամարհել այդ ընտրությունը։ Եվ ոչ միայն Վանաձորի, այդպես նրանք վարվեցին Ալավերդու հետ, Գյումրու հետ, Փարաքարի հետ, Մասիսի հետ, բայց այլևս չեն կարող, գալիս է փոփոխությունների ժամանակ»,- նշեց Ղազարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031