Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին չի կարող ընկալվել սոսկ որպես կազմակերպական միավոր կամ ինքնակառավարվող ինստիտուտ. Իսահակ Վարդապետ Պողոսյան

Մայիս 28,2026 15:52 Share

Իսահակ Վարդապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

ԽՈՍՔ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆ, ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հոգևոր եղբայրներ և հավատացյալ հայորդիներ
Եկեղեցու կյանքում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող ընկալվել զուտ պատմական կամ վարչական փաստերի պարզ հաջորդականության սահմաններում։ Դրանք պատկանում են այն կարգին, որտեղ պատմությունը ինքնին դադարում է լինել ինքնաբավ իրականություն և ծավալվում է դեպի այն իմաստը, որը չի հառաջանում սոսկ մարդկային կամքով, այլ ընդունվում է որպես «նախագոյություն»։

Այս իմաստով Եկեղեցին մշտապես նախորդում և գերազանցում է տեսանելի իրականությունը՝ մեկնվելով հաղորդության խորքը։ Ուստի Եկեղեցին չի կարող ընկալվել սոսկ որպես կազմակերպական միավոր կամ ինքնակառավարվող ինստիտուտ։ Նրա էությունը ոչ թե կառավարման տրամաբանության, այլ՝ հաղորդության մեջ է։ Հետևաբար, Եկեղեցու յուրաքանչյուր «իրադարձություն» իրականում դատողության առարկա չէ միայն արտաքին դիտարկման համար, այլ պահանջում է ներքին հայեցում՝ հավատքի տրամաբանությամբ, որտեղ տեսանելին միշտ մատնանշում է անտեսանելին, իսկ ժամանակավորը՝ հավիտենականը։ Այդ պատճառով էլ ցանկացած մասնակցություն, նույնիսկ այն, որն արտաքինից կարող է թվալ աննշան, իր մեջ ունի հայտնութենական և փրկագործական արժեք։

Այսու՝ խորին երախտագիտություն ենք բերում ամենքիդ ու բոլորիդ, որ նախընթաց ժամանակահատվածում ու այս օրերին Ձեր աղոթքով ու լռությամբ, համբերությամբ ու զոհողությամբ, մասնակցությամբ ու պատասխանատու գիտակցությամբ ընդունեցիք Եկեղեցու իրականությունը, որտեղ ազատությունն ու պարտականությունը ոչ թե հակադրվում, այլ համընկնում են ճշմարտության մեջ։ Այդ համընկնումը կամ համաձուլումը հնարավոր է միայն այնտեղ, որտեղ կամքն այլևս չի ընկալվում որպես ինքնահաստատում, այլ պատասխան, հաղորդություն և վկայություն։

Թող Բարի Աստված ամուր և զորավոր պահի ամենքիդ Ձեր բարի և ազնիվ փափագների իրականացման ճանապարհին՝ ի սեր հայրենյաց, ի պայծառություն Սուրբ Եկեղեցվոյ և ի փառս Ամենասուրբ Երրորդության։ Ամեն։

Սիրով և աղոթքով՝ Իսահակ եպիսկոպոս Պողոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031