Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը հորդորեց ռուսական կողմին ուշադրություն չդարձնել եւ խոստացավ պարզել եղելությունը ու այդպես էլ որեւէ արձագանք չեղավ. Զախարովա

Մայիս 28,2026 16:39 Share

ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր անդրադարձել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում խորհրդային մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը քանդելու տեղական իշխանությունների մտադրություններին, որի տեղում, ըստ Զախարովային հասած տեղեկությունների, նախատեսվում է կառուցել շատրվան։

«Ցանկություն է առաջանում հարցնել՝ մի՞թե շատրվանի համար ուրիշ տեղ չկար։ Ընդ որում, մինչ օրս հստակ չէ՝ հուշարձանն ուղղակի քանդվելո՞ւ է, թե՞ տեղափոխվելու է այլ վայր, ինչի մասին նախկինում հավաստիացնում էին հայաստանյան գործընկերները»,- ասաց Զախարովան։

Նրա խոսքով՝ թեեւ հայ հասարակության կողմից նման նախաձեռնությունները հավանության չեն արժանանում, սակայն պաշտոնական իշխանությունները չեն արձագանքում քաղաքացիներին.

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ դեմ արտահայտվում այս որոշմանը՝ հասկանալով, որ խոսքն իրոք հուշարձանը տեղափոխելու մասին չէ, ուղղակի քանդելու մասին է։ Սակայն տեսնում ենք նաեւ, թե ինչպես է Հայաստանի ղեկավարությունն անարձագանք թողնում մարդկանց լիովին արդարացի դժգոհությունը»:

Զախարովայի խոսքով՝ այդ հուշարձանի հետ կապված պատմությունը վկայում է մի անհամեմատ ավելի վտանգավոր միտման մասին, որը կարելի է բնորոշել որպես պատմական հիշողության համատարած խեղաթյուրում:

Զախարովան նաեւ հիշեցրել է նախորդ տարի Հանրային հեռուստաընկերության եթերում հնչած արտահայտությունները, որոնք, ըստ նրա, արդարացնում էին նացիզմը.

«Այն ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հորդորեց ռուսական կողմին ուշադրություն չդարձնել առանձին հայտարարությունների վրա եւ խոստացավ պարզել եղելությունը։ Սակայն այդպես էլ որեւէ արձագանք չեղավ»:

Ըստ Զախարովայի՝ հետո նեոնացիզմը հասավ Երեւան՝ ի դեմս Զելենսկու. «Հենց այն Զելենսկու, որը ոտնահարեց սեփական նախնիների հիշատակը եւ սպառնում էր Հաղթանակի շքերթի ժամանակ հարվածներ հասցնել Կարմիր հրապարակին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031