Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ մի խումբ գործիչներ արժանացել են պետական բարձր պարգևների

Մայիս 28,2026 23:23 Share

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մայիսի 28-ին ՀՀ նախագահի նստավայրում ներկա է գտնվել Հանրապետության տոնի առթիվ կազմակերպված պարգևատրման հանդիսավոր արարողությանը։

Միջոցառման ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ մի խումբ քաղաքացիներ արժանացել են պետական բարձր պարգևների, այդ թվում՝ սփյուռքահայ գործիչներ՝ Մարսելի Սրբոց Թարգմանչաց Մայր եկեղեցուն կից Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Խուրշուդյանը և Լեհաստանի Հանրապետության կառավարության և ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ, Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս, 2026 թվականից Jagiellonian University-ում գործող Սադոկ Բարոնչի անվան լեհահայերի պատմության հետազոտական կենտրոնի խորհրդի նախագահ, Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանը։

ՀՀ նախագահը նրանց պարգևատրել է Երախտագիտության մեդալով։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և հյուրեր։

Ողջունելով ներկաներին՝ նախագահ Խաչատուրյանը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորել է ներկաներին՝ բարձր գնահատելով պարգևների արժանացած քաղաքացիների ներդրումն ու ծառայությունները հայրենիքի զարգացման գործում։

 

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031