Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունիսի 7-ը Նիկոլին վռնդելու օր է». Իշխան Սաղաթելյան

Մայիս 31,2026 18:31 Share

 

«Մեկ շաբաթ հետո ՀՀ քաղաքացին որոշելու է իր ճակատագիրը: Հայ մարդու եւ մեր պետականության ճակատագիրը չի որոշվում ո՛չ Մոսկվայում, ո՛չ՝ Վաշինգտոնում, ո՛չ՝  Բրյուսելում,  ո՛չ էլ մեկ այլ մայրաքաղաքում, որոշվում է Հայաստանում: Մենք տեր ենք մեր ճակատագրին»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը:

Նա դիմեց նաեւ այն քաղաքացիներին, որոնք դեռ մտադրություն ունեն Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու. «Դու՝ ընտրելով Նիկոլ Փաշինյանին, օգնում ես նրան, որ ՀՀ-ից Ադրբեջանին հանձնի նոր տարածքներ, քվեարկելով Նիկոլ Փաշինյանին՝ մասնակից ես դառնում նրա հարձակմանը եւ պղծմանը Հայ Առաքելական եկեղեցուն, քվեարկելով Նիկոլ Փաշինյանին՝ օժանդակում ես նրան եւ Ալիեւին, որ 300.000 ադրբեջանցիները բնակեցնեն ՀՀ-ում, քվեարկելով Նիկոլ Փաշինյանին՝ օգնում ես, որ այս երկրում լինի մեկ  անձի իշխանություն, քվեարկելով այդ չարիքին՝ սպառնալիքը չեզոքացնելու փոխարեն ստեղծում ես նոր սպառնալիք մեր ժողովրդին նոր փորձության տանելու համար: Դու օգնում ես, որ մեր երկրում ծաղկի ու տարածվի խաղամոլությունն ու թմրամոլությունը»:

Ըստ Սաղաթելյանի՝ հունիսի 7-ը իշխանափոխության օր է, «Հունիսի 7-ը Նիկոլին վռնդելու օր է, հունիսի 7-ը ՔՊ-ին պատմական աղբաման նետելու օր է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031