«Եկեղեցին միշտ պատրաստ է պաշտպանել իր իրավունքները և թույլ չտալ որևէ կառույցի կամ իշխանության՝ որևէ կերպ միջամտել իր ներքին կյանքին ու այն հպատակեցնել սեփական կամքին։ Այնպես որ, մեր դիրքորոշումն ամուր է ու հստակ՝ հանուն ժողովրդի և հանուն Հայրենիքի։ Մեր դիրքորոշումը որեւէ կերպ չի փոխվելու»,- մի շարք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Հարցը վերաբերում էր նրան, որ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներառել է ՀԱԵ դեմ պայքարը․ ի՞նչ քայլերի է պատրաստ Եկեղեցին, եթե ՔՊ-ն վերընտրվի։
Վեհափառը նկատեց՝ ընտրությունների արդյունքները դեռ հայտնի չեն։
Վեհափառը ընդգծեց՝ դարեր շարունակ ՀԱԵ-ն կարևորագույն առաքելություն է իրականացրել՝ կերտելով ժողովրդի հոգևոր արժեքները, պահպանելով ազգային ինքնությունն ու երաշխավորելով մեր կենսունակությունը։ Վստահեցրեց՝ Եկեղեցին ցանկացած պարագայում անշեղորեն շարունակելու է այս պատմական առաքելությունը՝ ապավինելով Երկնավոր Հորն ու սեփական ժողովրդին։
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































