newday.am. Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակը Արմավիր քաղաքում ՔՊ քարոզարշավի ընթացքում լրագրող, NewDay.am կայքի հիմնադիր Անի Գևորգյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, նրա նկատմամբ ատելության խոսքի տարածման դեպքով պարզաբանումներ ներկայացնելու մասին գրություն է ուղարկել Գլխավոր դատախազություն։
Այս մասին լրագրող Անի Գևորգյանին տեղեկացրել են ՄԻՊ աշխատակազմից՝ ի պատասխան լրագրողի բողոք-դիմումի իրավապահ մարմինների անգործության մասին։
«2026 թվականի մայիսի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրված Ձեր բողոքը սահմանված կարգով ուսումնասիրվել է Պաշտպանի աշխատակազմում։ Տեղեկացնում ենք, որ Ձեր բողոքով տեղեկությունների հաշվառմամբ՝ անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն:
Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվեք», – նշված է ՄԻՊ գրասենյակի պատասխանի մեջ։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































