Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենին պիտի մեդալ տային, ոչ թե քրեական հետապնդման ենթարկեին․ փաստաբան

Հունիս 05,2026 23:00 Share

«Այս գործին շատ վաղուց եմ ծանոթ, 2019-ից է այս գործը։ 7 տարի, չգիտես՝ ինչու, ոչ մի հանցակազմ չէին տեսնում, հիմա մի օրում տեսան։ Պարզապես ծիծաղելի է։ Եթե այն, ինչ նկարագրված է մեղադրանքի որոշման մեջ, ճիշտ է, ապա Արմենին պիտի դրա համար մեդալ տային, այլ ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկեին։ Նա բուհի շատ կարևոր խնդիր է լուծել, որ մի կոպեկ չի ստացել, ոչ մի բան չի արել, եթե ինչ-որ գործարքներ են եղել, գումարներն ամբողջությամբ փոխանցվել են պետական բյուջե»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմից փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ այսօր նախկին պաշտոնյաների թվում ձերբակալվել էր նաև Արմեն Աշոտյանը։ Վարույթ իրականացնող մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Դատարանը մինչ այս պահը քննում է նրան կալանավորելու միջնորդությունը։

«Եթե այս պայմաններում հանցանք են տեսնում, նման է անեկդոտի՝ ապացուցիր, որ դու ուղտ չես։ Դասական քաղաքական հետապնդում է, մենք Հայաստանում քաղաքական հետապնդումներին սովոր ենք։ Արմենն այս դրվագում չափազանց, նույնիսկ անշնորհքության աստիճանի անմեղ է»,- հավելեց փաստաբանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930