Իջևանի 38/24 ընտրատեղամասում արձանագրվել են ահազանգեր, որ ՔՊ-ի վստահված անձը ուղղորդում է ընտրողներին, գտնվում է քվեախցիկներին չափազանց մոտ և հետևում է քվեարկության ընթացքին։
ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին։
6\27,6\26 ընտրատեղամասերի մոտ ՔՊ-ն քարոզարշավ է անում. ոստիկանությունն անգործության է մատնվել։
Կարդացեք նաև
Նշենք, որ իշխանության օգտին կատարվող խախտումը չի վերացվում՝ անգամ նախազգուշացումներից հետո։ Ոստիկանն ասում է՝ մենք կապ չունենք, մեզ ասել են ավտոմեքենայի հետ կապ չունեք։
31/09 տեղամասում պատգամավորության ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը, չլինելով տվյալ տեղամասի ընտրող, եկել ու զրուցում է քաղաքացիների հետ, ինչն ակնհայտ ընտրախախտում է: Պահանջում ենք անհապաղ արձանագրել խախտումը և բացառել ընտրական գործընթացի վրա ցանկացած ապօրինի ազդեցություն։ Քվեարկության օրը տեղամասը քաղաքական գործունեության և ազդեցության հարթակ չէ։
Ալավերդու 24/11 ընտրատեղամասում ՔՊ-ականները իրենց ուղղորդած քաղաքացուն հորդորել էին չօգտագործված քվեաթերթիկները դուրս բերել ընտրատեղամասից` ի ապացույց ՔՊ-ին քվեարկելու փաստին։
Երևանի Շենգավիթ համայնքի 8/59 ընտրատեղամասում արձանագրված կադրերում երևում է, թե ինչպես է քաղաքացին փորձում քվեաթերթիկը դուրս բերել ընտրատեղամասից:



















































