Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորին դեմ եմ»-ի ընտրողը պետք է հստակ պատկերացնի, որ իրեն չեն խաբելու, իր ձայնը ինչ-որ քաղաքական առևտուրների չի զոհաբերվելու

Հունիս 07,2026 16:19 Share

«Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն իր քաղաքացիական պարտքը կատարեց Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում տեղակայված 9/20 ընտրատեղամասում: Նա ասաց, որ մեծ սպասումներով է եկել ընտրության:

«Ես նաև սովորել եմ Շևչենկոյի անվան դպրոցում, այնպես որ այս տարածքն ինձ համար հարազատ է և միշտ հաջողություն է բերել: Վստահ եմ, որ այս անգամ էլ հարազատ վայրը ինձ և մեր թիմին բերելու է հաջողություն»,- ասաց նա:

«Վստահ եմ, որ մենք ունենալու ենք փոփոխություն, համակարգի փոփոխություն, քաղաքական սերնդափոխություն, այն, ինչի կարիքը ունեինք վաղուց, բայց տեղի չէր ունենում: Մենք ունենալու ենք ատելության խոսքի դադարեցում, համերաշխություն…

Սա այն է, ինչին ձգտել ենք և հանուն ինչի պայքարել ենք… Թիմը, որ հավաքվել է, բոլոր շանսերն ունի մինչև վերջ տարբեր սերունդների համերաշխության ներքո գնալ փոփոխությունների և ստանալ այդ փոփոխությունները»,- նշեց Կարապետյանցը:

Ինչ վերաբերում է որևէ ուժի հետ համագործակցության վերաբերյալ հարցին, այսպես արձագանքեց. «Մեր առաջարկը ի սկզբանե եղել է անփոփոխ, մենք ասել ենք, որ բացառապես գործելու ենք միայն մեր պրոյեկտի և մեր վարչապետի թեկնածուի շուրջ, ընդամենը 100 օրով իշխանության ենք գալու, որը հնարավորություն է տալու մնացած բոլորի հետ կապված խնդիրները լուծել, հետևաբար որևէ մեկին ձայն տալու տեսակետից, իհարկե, դա չի լինելու, որովհետև ի վերջո պետք է լինի մի կուսակցություն, որը նախընտրական փուլում տրված խոստումները մինչև վերջ պետք է իրականացնի: Գոնե մենք այդպես ենք վարվելու այս պարագայում: «Բոլորին դեմ եմ»-ի ընտրողը պետք է հստակ պատկերացնի, որ իրեն չեն խաբելու, իր ձայնը ինչ-որ քաղաքական առևտուրների չի զոհաբերվելու, մենք գնալու ենք մեր երազանքի հետևից»:

Նա ասաց, որ շատ ուրախ է, որ նախորդ տարիների համեմատ` ընտրողների ակտիվությունը շատ մեծ է: Նինա Կարապետյանցը կոչ արեց բոլորին գնալ ընտրության՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրի ձայնը բացառիկ կարևորություն ունի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930