Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել․ «Ականատես»

Հունիս 08,2026 02:17 Share

«Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը Սյունիքի մարզում (Մեղրի համայնք, ք․ Ագարակ) գտնվող թիվ 35/65 ընտրատեղամասում արձանագրել է քվեարկության ընթացակարգի կոպիտ խախտում։

Ժամը 20։00-ին, ինչպես պահանջում է օրենքը, տեղամասային կենտրոնի դռները փակվել են։ Սակայն այդ պահին շենքի միջանցքում հավաքված է եղել մոտ 480 զինվոր։ Հրամանատարությունը պնդել է, որ զինծառայողները հերթափոխից են ուշացել և անպայման պետք է մասնակցեն ընտրությանը։

Ըստ օրենքի՝ ժամը 20:00-ից հետո քվեարկելու իրավունք ունեն միայն այն ընտրողները, որոնք արդեն իսկ գտնվում են բուն քվեարկության սենյակում։ Այս տեղամասում քվեարկության սենյակը դռներով լիովին առանձնացված է եղել միջանցքից, և ժամը 20։00-ի դրությամբ զինվորների ճնշող մեծամասնությունը քվեարկության սենյակում չի գտնվել:

Այնուամենայնիվ, Տեղամասային ընտրական հանձնաժողովը տեղի է տվել և թույլատրել է միջանցքում գտնվող բոլոր զինվորականներին քվեարկել տեղամասի փակվելուց հետո։

ԱԿԱՆԱՏԵՍ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930