Team Telecom Armenia-ն կապահովի Firebird AI-ի արհեստական բանականության մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը՝ մագիստրալային, հաջորդ սերնդի օպտիկամանրաթելային ցանցի միջոցով:
Firebird-ի տվյալների կենտրոնը, որն արդեն անցել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ, դառնալու է տարածաշրջանի ամենախոշոր արհեստական բանականության տվյալների կենտրոնը տարածաշրջանում: Նման մասշտաբի ենթակառուցվածքների արդյունավետ և անխափան աշխատանքն անհնար է պատկերացնել առանց գերհուսալի և բարձր թողունակությամբ կապի համակարգերի:
«Տարիների ընթացքում շարունակական ներդրումների արդյունքում Team Telecom Armenia-ն տարածաշրջանի մասշտաբով դարձել է կոմունիկացիաների եզակի հանգույց։ Մենք այսօր Հայաստանից դուրս 4 ուղղությամբ դիվերսիֆիկացված կապուղիներ ունենք, ինչը լիարժեքորեն համապատասխանում է դատա կենտրոնների կառուցման համար միջազգային չափանիշներին։ Team-ի ենթակառուցվածքը դառնում է մեգանախագծի թվային ողնաշարը՝ Հայաստանում գործարկվող ԱԲ գործարանը կապելով համաշխարհային թվային էկոհամակարգի հետ և ապահովելով տվյալների արագ, անվտանգ և անխափան փոխանցում»,-ԱԲ կենտրոնի տարածքում կատարած առաջին շրջայցի ընթացքում նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրենի տեղակալ Արամ Բարսեղյանը:
Կարդացեք նաև
Team Telecom Armenia-ն նախագծի համար ապահովում է մինչև 1 Տերաբիթ/վայրկյան թողունակությամբ կապ՝ պահանջարկի աճին համընթաց հետագա ընդլայնման զգալի հնարավորությամբ: Ընկերության հաջորդ սերնդի օպտիկամանրաթելային ցանցը հնարավորություն է տալիս սպասարկելու արհեստական բանականության և բարձր արտադրողականության հաշվարկների ոլորտի ամենապահանջկոտ ենթակառուցվածքները՝ ապահովելով տվյալների գերարագ փոխանցում և միջազգային կապուղիների բարձր հուսալիություն:
ԱԲ մեգակենտրոնի կառուցման աշխատանքներում ներգրավված են նաև Team ընկերությունների խմբի Team Construct, Team Systems և Team Energy ընկերությունները:
Firebird-ի առաջին փուլում տվյալների կենտրոնում կգործի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU, որոնք կապահովեն մինչև 110.6 էքսաֆլոպ արհեստական բանականության հաշվարկային հզորություն: Հետագա ընդլայնման փուլերում նախատեսվում է ենթակառուցվածքի բազմակի աճ, ինչի համար կարևոր նշանակություն ունի նաև համապատասխան հեռահաղորդակցական միջավայրի առկայությունը:
Team ընկերությունների խմբի մասին
Team ընկերությունների խումբը միավորում է Team Telecom Armenia, Team Pay, Team Systems, Team Solutions CJSC, Buy.am, Grand Hotel Yerevan, TMW, Northern Terroir, Team Construct, Team Energy, Team Logistics, ServiceHUB ընկերությունները՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, ՏՏ, ֆինանսական, հյուրանոցային և մի շարք այլ ոլորտներում։
Team-ը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար։
Team Telecom Armenia























































