Լրահոս
Օրվա լրահոսը

Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ

Օգոստոս 28,2026 16:18 Share

28 օգոստոսի, 2026 թ, Երևան Նոր ուսումնական տարին՝ նոր հնարավորություններով. Team Telecom Armenia-ն հանդես է գալիս Back to School հատուկ առաջարկով՝  ձեռք բերելով Honor Magic 8 Lite սմարթֆոնը ամսական սկսած 2850 դրամից՝ հաճախորդները կստանան նաև Honor Choice մեծ անլար ականջակալ և Honor Choice 2i սմարթ ժամացույց, ինչպես նաև 100 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսով։

Honor Magic 8 Lite-ը համատեղում է ժամանակակից դիզայնը, հզոր տեխնիկական հնարավորություններն ու դիմացկունությունը՝ դարձնելով այն հարմար ուղեկից ինչպես ուսումնական տարվա ինտենսիվ առօրյայում, այնպես էլ ժամանցի և հաղորդակցության համար։

Սմարթֆոնը հագեցած է 108 ՄՊ AI տեսախցիկով, որն ապահովում է բարձրորակ լուսանկարներ, իսկ 7500 մԱժ մարտկոցը՝ երկարատև աշխատանք։ Սարքն աշխատում է նաև նորագույն 5G ցանցում, ունի 8 ԳԲ օպերատիվ հիշողություն`մինչև 16 ԳԲ ընդլայնման հնարավորությամբ, 512 ԳԲ ներքին հիշողություն և ջրի ու փոշու նկատմամբ հզոր պաշտպանություն։ Honor Magic 8 Lite-ը նաև նախատեսված է մինչև 2.5 մետր բարձրությունից ընկնելուն դիմակայելու համար։

«Այսօր տեխնոլոգիաները կրթական գործընթացի անբաժանելի մասն են․ դրանք հնարավորություն են տալիս սովորելու ավելի արագ, բացահայտելու նոր գիտելիքներ, լինելու կապի մեջ և օգտվելու կրթական բազմաթիվ ռեսուրսներից՝ ցանկացած վայրից։ Մեր Back to School առաջարկով ցանկանում ենք նոր ուսումնական տարվա մեկնարկն ավելի հարմար ու տեխնոլոգիական դարձնել՝ մեկ առաջարկում համադրելով սմարթֆոնը, անհրաժեշտ աքսեսուարներն ու ինտերնետը»,-նշում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը:

Honor Magic 8 Lite-ը հնարավոր է ձեռք բերել ինչպես Team-ի վաճառքի և սպասարկման կենտրոններից, այնպես էլ առցանց հարթակից։

Առաջարկը գործում է 14.08.2026-ից մինչև 30.09.2026-ը ներառյալ և հասանելի է միայն ֆիզիկական անձանց։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել