Լրահոս
Օրվա լրահոսը

Խիստ անհրաժեշտ է ուղիղ կոչ հղել Ռուսաստանի իշխանություններին՝ սեփական քաղաքական խնդիրներն ու դժգոհությունները չլուծել Հայաստանի շարքային քաղաքացիների հաշվին. «Փաստ»

Հունիս 11,2026 09:30 Share

Տասնամյակներ շարունակ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի և Եվրոպական միության, Հայաստանում գործել է «փափուկ ուժի» միջոցով՝ հասարակական կազմակերպությունների, կրթական ծրագրերի և մեդիա տիրույթի օգնությամբ փորձելով աստիճանաբար, երկարաժամկետ կտրվածքով ազդել հանրային կարծիքի, արժեքային համակարգի և ժողովրդավարական ինստիտուտների վրա։

Ի տարբերություն սրա, Ռուսաստանը երկար ժամանակ սպասողական դիրք էր գրավել և չէր զբաղվում հայաստանյան հանրության շրջանում սեփական իմիջի սոցիալական կառուցմամբ, քանի որ լիովին վստահ էր իր աշխարհագրական, ռազմական և տնտեսական մենաշնորհային դիրքերի վրա։

Սակայն, երբ իրավիճակը հասավ քաղաքական ճգնաժամի, և ակնհայտ դարձան հայացքների տարաձայնությունները Մոսկվայի և Երևանի միջև, Ռուսաստանը ընտրեց ոչ թե երկխոսության կամ հանրային դիսկուրսի, այլ ուղղակի և կոշտ տնտեսական լծակների կիրառման ճանապարհը։

Այս ամենն առավել ցայտուն ու նկատելի է դառնում Հայաստանում ընտրական գործընթացների համատեքստում։ Գործող իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վերարտադրությունը կանխելու և իր համար ոչ ցանկալի սցենարները բացառելու համար Մոսկվան սկսել է բացահայտ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։ Սա արտահայտվում է Վերին Լարսում մաքսային անցակետերի անվերջ խստացումներով, սանիտարական տարատեսակ արգելքներով ու արտահանման արհեստական սահմանափակումներով։

Այս պատժիչ մարտավարության ամենացավոտ ու անարդար կողմն այն է, որ դրանից ամենևին չի տուժում քաղաքական էլիտան։ Հարվածը հասնում է երկրի տնտեսության ամենախոցելի հիմքին՝ գյուղատնտեսներին, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մարդիկ, ովքեր վարկային մեծ պարտավորությունների տակ են, և ում տարեկան եկամուտը կախված է մի քանի շաբաթվա բերքահավաքից ու դեպի ՌԴ արտահանումից, այսօր կանգնած են ֆինանսական կործանման առաջ։ Տեղական արտադրողները տասնամյակներ շարունակ իրենց լոգիստիկան և արտադրանքի ստանդարտները հարմարեցրել են ռուսական շուկային, նրանք կենսականորեն կապված են Ռուսաստանի տնտեսության հետ և այժմ կանգնել են գոյութենական լուրջ խնդրի առաջ, ինչը հղի է սոցիալական մեծ աղետով։

… Խիստ անհրաժեշտ է ուղիղ կոչ հղել Ռուսաստանի իշխանություններին՝ սեփական քաղաքական խնդիրներն ու դժգոհությունները չլուծել Հայաստանի շարքային քաղաքացիների հաշվին։ Ի վերջո, հայ ժողովուրդը պատմականորեն եղել և մնում է Ռուսաստանի և ռուսների բարեկամ ժողովուրդը։ Մեր հանրություններն օրգանապես կապված են միմյանց հետ, ինչի վառ ու անխոցելի ապացույցն է հենց Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերի հսկայական քանակը, որն իր ծավալով գրեթե հավասար է Հայաստանի բնակչությանը։ Այս միլիոնավոր մարդկային ճակատագրերն ու տնտեսական թելերը թույլ չեն տալիս երկկողմ հարաբերությունները դիտարկել սոսկ պահի քաղաքական կոնյունկտուրայի տեսանկյունից։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930