Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի և Իսրայելի ղեկավարները միմյանց մեղադրել են ցեղասպանություն իրականացնելու մեջ

Հունիս 11,2026 13:34 Share

Ermenihaber. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հանդես են եկել կոշտ հայտարարություններով ու փոխադարձ մեղադրանքներով, որոնց կենտրոնում եղել են Պաղեստինի և քրդերի հարցերը:

Թուրքիայի նախագահ Էրդողանը, ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության նիստում, Իսրայելին մեղադրել է Պաղեստինի Գազայի հատվածում «մարդկության պատմության ամենաարյունալի ցեղասպանությունն» իրականացնելու մեջ՝ նշելով, որ սպանվել է ավելի քան 73․000 անմեղ մարդ: Էրդողանը նաև դատապարտել է Իսրայելի գործողությունները Լիբանանում և Իրանում:

Ի պատասխան Էրդողանի հայտարարությունների՝ Իսրայելի վարչապետը սոցիալական ցանցերում գրառում է արել՝ Թուրքիայի նախագահին անվանելով «հակասեմական բռնապետ» (հակահրեական):

«Էրդողանը, որը ցեղասպանություն է իրականացնում քրդերի դեմ, աջակցում է «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպությանը, ճնշում սեփական ժողովրդին և բանտարկում քաղաքական մրցակիցներին։ Նա վերջին մարդն է, ով կարող է բարոյականության դասեր տալ Իսրայելին», — հայտարարել է Նեթանյահուն:

Նեթանյահուի գրառմանն էլ արձագանքել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ այն որակելով «անհիմն, սադրիչ և իրականությանը չհամապատասխանող»: Պաշտոնական Անկարան նշել է, որ Նեթանյահուն «ցեղասպանության փորձագետ է», որը ստերով փորձում է թաքցնել իր գործած ծանր հանցագործությունները, և հավելել, որ հետամուտ է լինելու վերջինիս միջազգային դատարանների առջև կանգնեցնելու հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930