Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը կբացվի՝ հունիսի 12-ից մինչև 22-ը, որպեսզի Հայաստանի կողմից Լիբանան ուղարկվող մարդասիրական օգնության բեռները տեղափոխվեն Թուրքիայի տարածքով. կառավարությունն ընդունել է որոշում։
Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Լիբանանին հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը:
Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծվի մարդասիրական օգնությունն արագ և նվազ ծախսերով հասցնել Լիբանան։
Կառավարություն


















































