Լրահոս
Օրվա լրահոսը

Օդանավակայանի աշխատակիցը փորձել է ծառայողական անցակետով դուրս բերել փաթեթ, որում եղել է 14 միլիոն ռուսական ռուբլի և 30 բջջային հեռախոս

Հունիս 12,2026 15:15 Share

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն մաքսային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում շարունակաբար իրականացնում է լայնածավալ միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության օդային սահմանով կանխիկ դրամական միջոցների և ապրանքների ապօրինի տեղափոխման դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ։

Օրերս «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կորած և գտնված իրերի բաժնի աշխատակիցը փորձել է օդանավակայանի տարածքից, ծառայողական անցակետով դուրս բերել թղթե փաթեթ։ Հաշվի առնելով նշյալ աշխատակցի մոտ թղթե փաթեթի առկայության հանգամանքը՝ նույն ընկերության ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները պարզել են, որ այդ թղթե տոպրակում առկա են «iPhone» մակնշմամբ 30 բջջային հեռախոս, ինչպես նաև 14 միլիոն ռուսական ռուբլի կանխիկ դրամական միջոցներ, և վերջինիս չի թույլատրվել լքել օդանավակայանի տարածքն՝ այդ մասին աշխատանքային կարգով տեղեկացնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության պատասխանատուներին։

Պետական եկամուտների կոմիտեի Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության Ուղևորների մաքսային սպասարկման և հսկողության «Զվարթնոց և Էրեբունի» բաժնի մաքսային ծառայողներն իրականացված մաքսային հսկողության արդյուքնում կորած և գտնված իրերի բաժնի աշխատակցի փաթեթում հայտնաբերել են  «iPhone» մակնշմամբ  բջջային հեռախոսներ և միլիոնավոր կանխիկ դրամական միջոցներ:

Դեպքի առթիվ ՀՀ «Մաքսային կարգավորման մասին»  օրենքի 307 և 313-րդ հոդվածի համապատասխան հատկանիշներով կազմվել են արձանագրություններ։ Դեպքին առնչվող նյութերը, ՊԵԿ մաքսային մարմնի կողմից, ուղարկվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն` օրենքով նախատեսված հետագա գործողություններն իրականացնելու նպատակով։ Այնուհետև, նշված կառույցի կողմից նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազությանը` քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930