ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց ծրագիրը, որ 2027 թվականից բոլոր պանելային շենքերում, որոնք սեյսմակայունության խնդիրներ չունեն, պետք է էներգաարդյունավետության ծրագիր իրականացվի՝ ապահովելով էլեկտրաէներգիայի խնայումը։
«Խնայողությունը» Նիկոլ Փաշինյանը լավ բառ չի համարում, քանի որ այն տպավորություն է ստեղծում, որ «ցուրտ բնակարաններ» ենք ունենալու։ Միաժամանակ նկատեց. «Որքան էլ թոշակը բարձրացնենք՝ տունը չի տաքանա, եթե պատուհաններից փչում է»։
Խոսելով էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք անընդհատ մտածում ենք նոր էլեկտրաէներգիայի արտադրության կարողություններ ունենալու մասին, և լավ ենք անում, բայց մեր աչքի առաջ այդ էլեկտրաէներգիան արտադրվում է և կորում է։ Երբ այդ խնայողության ռեժիմները դնենք… Այդ «խնայողություն» լավ չի հնչում, տպավորություն է, որ պետք է կճմտենք, որ չօգտագործենք, ուրիշ բառ է պետք… Արդյունավետությունը բարձրացնելով՝ շատ մեծ էֆեկտների կարող ենք հասնել։ Խոսում ենք բարեկեցության, աղքատության մասին, բայց չգիտենք, թե մեր տներում ինչքան սարք անիմաստ միացած մնաց, և հինգ տարվա ընթացքում դրա համար ինչքան փող գնաց։ Երբ որ հաշվարկ արվի, մի հատ մեծ կլորիկ գումար է ձևավորվելու»։
Նիկոլ Փաշինյանը նաև պնդեց՝ Հայաստանի ներդրումային միջավայրում ավելի շատ էլեկտրաէներգիա է հարկավոր լինելու։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































