«Ես կրքոտ հռետոր եմ։ Հիմա էլ, եթե ինձ հուզող թեմայի մասին խոսեմ, էլի կրքոտ և եռանդուն եմ խոսելու։ Ես 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել։ Ես էդպես եմ խոսում, ես էդպես եմ հաղորդակցվում, որովհետև այդ թեմաները կարևոր, օրգանական թեմաներ են, ես այդ թեմաներով ապրում եմ։ Սա ինձ համար քաղաքական ներկայացում չէ, սա կյանք է, որ ես ապրում եմ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողներից մեկը նկատել էր, որ երեկ խորհրդարանում ինքը կրկին նյարդայնացած էր խոսում և հետաքրքրվել էր դրա պատճառներով։
«Քարոզարշավի ժամանակ էլ նայում եմ՝ ընդդիմադիր լրատվամիջոցները գրում են՝ Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը, վրդովվեց…»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին՝ երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարեց ընդդիմության համախմբման մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ձեր նշած համախմբումը նոր չի տեղի ունեցել, այդ համախմբումը վաղուց է տեղի ունեցել, ուղղակի չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի։ Դրանք նույն ուժն են, նույն կետից կառավարվող, նույն սկզբունքների հիման վրա գործող, դա ի՞նչ նորություն է, ակնհայտ փաստ է դա»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































