Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկի լեզուն պետք է պտտվի ու ասի, որ ՔՊ-ն ընտրությունների արդյունք է կեղծե՞լ, ղալաթ եք արել». Նիկոլ Փաշինյան

Հունիս 17,2026 17:57 Share

Աժ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ  Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ընդդիմադիրների պնդումներին, որ ընտրությունները կեղծվել են։

«Ընտրությունները կեղծվել են, եւ Հանրապետության հրապարակը դատա՞րկ է, այդ ո՞ւմ ձայնն է կեղծվել։ Ես խոսում եմ լիդերների մասին, ձեր հետեւորդների ձայնը կեղծվել է, դուք տանը վեր ընկա՞ծ եք, քյաբա՞բ եք ուտում։ Ձայները կեղծված են, հաջորդ օրը օդանավակայանում եք հայտնվո՞ւմ։ Մենք ընդդիմադիր չե՞նք եղել, ձայները որ կեղծված են եղել, մենք հաջորդ օրը «չամադաններս» հավաքած օդանավակայանում ենք եղե՞լ։ Ո՞ւմ ձայնն է կեղծված, դուրս եկեք հրապարակներ։ Դուրս չեք գա, որովհետեւ գիտեք, որ այդ դեպքում հրապարակներ դուրս կգան նրանք, ում ձայնը դուք կեղծել եք ընտրակաշառքներով։ Այդ ժամանակ կտենաք, թե ինչ է նշանակում իսկական հեղափոխություն։ Այ այդտեղ ամեն ինչ կավարտվի, չնայած՝ ամեն ինչ ավարտվել է։ Եկեք այստեղ, ինչո՞ւ են ձեր նստատեղերը դատարկ, ինչո՞ւ են ձեր դրած դրոշներն անտեր»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ իրենք ընտրություն չեն կեղծել․ «Որեւէ մեկի լեզուն պետք է պտտվի ու ասի, որ ՔՊ-ն ընտրությունների արդյունք է կեղծե՞լ, ղալաթ եք արել»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930