«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով պայմանավորված՝ գործադիրի որոշմամբ՝
✅ առաջարկվում է ապահովել հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագծերը պարտադիր հանրային քննարկման ենթակա լինելու համար անհրաժեշտ իրավական հիմքերը։ Ըստ այդմ՝ նախագիծը տեղադրվում է հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական կայքում և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, պարտադիր իրականացվում են հանրային լսումները, որոնց ներգրավվում են նաև ձեռքբերողը (եթե այն պետությունը կամ համայնքը չէ), օտարվող գույքի սեփականատերերը և փաստացի տիրապետողները, ինչպես նաև օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները:
✅ Նախատեսվել են հանրային լսումների մասին անձանց տեղեկացնելու համապարփակ կարգավորումներ, որպիսիք թույլ են տալիս հանրամատչելի տարբեր աղբյուրներից հնարավորինս արդյունավետ ձևով ոչ միայն տեղեկանալ հանրային լսումների իրականացման վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի և այլ անհրաժեշտ հանգամանքների վերաբերյալ, այլ նաև նախապես ծանոթանալ նախագծով հանրության գերակա շահ ճանաչվող օտարման նպատակը հիմնավորող փաստաթղթերին:
Կառավարությունը սահմանել է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված դեպքերում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության գնահատողի ընտրությունն իրականացնելու կարգը։
Կարդացեք նաև
Ըստ այդմ առաջարկվում է, որ օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետում, օտարվող սեփականության սեփականատիրոջ և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների կողմից գնահատողի թեկնածության վերաբերյալ գրավոր առաջարկ չներկայացվելու կամ այդպիսի առաջարկ ներկայացնելուց հրաժարվելու դեպքերում գնահատողի ընտրությունն իրականացվի պատահականության սկզբունքով, Կադաստրի կոմիտեի կողմից հատուկ համակարգչային ծրագրի միջոցով կատարվող վիճակահանությամբ։
Վերոնշյալ նախագիծն ընդգրկված էր Կառավարության չզեկուցվող հարցերի ցանկում։
ՀՀ արդարադատության նախարարություն


















































