Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ի և «Tennis Europe»-ի նախագահները քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները

Հունիս 18,2026 23:44 Share

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Tennis Europe»-ի (Եվրոպական թենիսի ֆեդերացիա) նախագահ Հենրիկ Թորսյոե Պեդերսենին և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանին։

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահը կարևորել է «Tennis Europe»-ի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի միջև համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն նպաստում է Հայաստանում թենիսի զարգացմանը, հանրայնացմանը և հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում մարզաձևի նկատմամբ հետաքրքրության աճին։

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս սպորտի զարգացմանը և պատանի սերնդի ներգրավվածության ընդլայնմանը։ Այդ նպատակով պետությունը հետևողական քայլեր է ձեռնարկում՝ զարգացնելու մարզական ենթակառուցվածքները, կառուցելով և արդիականացնելով մարզադահլիճներ ու մարզական համալիրներ դպրոցներում և կրթական այլ հաստատություններում։

Հենրիկ Թորսյոե Պեդերսենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ուրախ է կրկին գտնվել Հայաստանում։ Նա բարձր է գնահատել վերջին տարիներին երկրում թենիսի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները և հատկապես տպավորված է եղել Ծաղկաձորի թենիսի համալիրում կատարված բարելավումներով։ Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ համալիրն արդեն հյուրընկալում է միջազգային մրցաշարեր, կարևոր նախադրյալ է մարզաձևի հետագա զարգացման և թենիսի նկատմամբ հետաքրքրության աճի համար։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարների, միջազգային համագործակցության ընդլայնման և երիտասարդ մարզիկների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման շուրջ։

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930