Լրահոս
Օրվա լրահոսը

Վերացվել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կալանքի որոշումը

Հունիս 19,2026 17:35 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ազատություն». Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը վերացրել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը։

Հակակոռուպցիոն դատարանից «Ազատությանը» փոխանցեցին, որ նման որոշում վերաքննիչը կայացրել է, բայց դատախազությունն այն բողոքարկել է Վճռաբեկ, սակայն այս ատյանը անփոփոխ է թողել Վերաքննիչի որոշումը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երկու եղբայրներին՝ Ալեքսանդր Սարգսյանին և Լևոն Սարգսյանին իրավապահները փետրվարին մեղադրանք էին առաջադրել դեռ 2020-ից քննվող մի գործով, որի առանցքային մեղադրյալներից է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: