Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկվել են Firebird-ի արհեստական բանականության տվյալային կենտրոնի գործունեությանը և ծրագրերին վերաբերող հարցեր

Հունիս 19,2026 19:40 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Firebird ընկերության կողմից Հայաստանում կառուցվող արհեստական բանականության տվյալային կենտրոնի («ԱԲ գործարան») ընթացիկ գործունեությանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են կենտրոնի կառուցման և տեխնոլոգիական սարքավորումների տեղակայման աշխատանքների ընթացքը, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Անդրադարձ է կատարվել նախագծի իրականացման ժամանակացույցին, պետական և մասնավոր հատվածների համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքներին, ինչպես նաև «ԱԲ գործարանի» լիարժեք գործարկման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունն ու նշել, որ այն Հայաստանի տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող նախաձեռնություն է։

Վարչապետը ընդգծել է, որ ծրագրի իրականացումը կնպաստի արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը, նոր հնարավորություններ կստեղծի գիտահետազոտական և կրթական միջավայրերի համար, ինչպես նաև կխթանի Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացումը տեխնոլոգիական ոլորտում։

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930