«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրում է.
«Ռուսական Առաջին ալիքը գաղտնալսման ձայնագրություն է հրապարակել, ըստ որի՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է աջակցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վեհափառ Հայրապետի հեռացմանը։
ՀՀ իշխանությունն արդեն բավական երկար ժամանակ այս թեման փաստացի դուրս էր բերել քաղաքական օրակարգից, մինչդեռ ՌԴ իշխանությունը նորից ակտիվացնում է։
Ինչո՞ւ։
Կարդացեք նաև
Իմ կարծիքով՝ պատասխանը բավական պարզ է։ ՌԴ իշխանության նպատակն է՝ հնարավորինս համախմբել ՀՀ իշխանության ընդդիմախոսներին։
Այս հրապարակմամբ, ըստ էության, Մոսկվան ուղերձ է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ո՛չ իր, ո՛չ ՌԴ շահերից, և ակնկալում է ավելի ակտիվ հակադրություն իշխանություններին։
Հ.Գ. Պուտինն իսկապես Նիկոլ Փաշինյանի ընկերն է՝ ոխերիմ ընկերը»։


















































