Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Հուլիս 09,2026 15:18 Share

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ավստրիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պետրա Բայրի և Ավստրիա – Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Մարտինա Ֆոն Կունսբերգ Սարրեի հետ:

Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ այդ համատեքստում զրուցակիցների հետ մտքեր փոխանակելով տարածաշրջանային զարգացումների, խաղաղության օրակարգի, միջպետական հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին։

ՀՀ դեսպանը զրուցակիցներին մանրամասներ է ներկայացրել Ավստրիայի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնման, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ: Նա երախտագիտություն է հայտնել ավստրիական կողմին ՀՀ ժողովրդավարությանը աջակցելու կապակցությամբ և կարևորել շարունակական համագործակցությունը:

Վիեննայում Հայաստանի դեսպանություն և մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031