Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ն արձագանքել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Բայրամովի աղմկահարույց հայտարարությանը

Հուլիս 09,2026 22:22 Share

Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIPP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են ՀՀ և ԱՄՆ միջև մայիսին ստորագրված շրջանակային համաձայնագրում: Այսպես է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը արձագանքել Ադրբեջանի արտգործնախարարի աղմկահարույց հայտարարությանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցմանը։

Ջեյհուն Բայրամովը կրկին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսել, ավելին, պնդել է, թե դրա մուտքի և ելքի կետերը գտնվելու են Ադրբեջանի տարածքում։

«Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության համաձայն՝ Միացյալ Նահանգները նույնպես մասնակցում է այս գործընթացին։ Բանակցությունները հիմնականում ընթանում են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև, քանի որ այս հարցը վերաբերում է Հայաստանի տարածքին։ Միևնույն ժամանակ, իրողությունն այն է, որ այս միջանցքի թե՛ մուտքի, թե՛ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում»,- հայտարարել է Բայրամովը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել