Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր եկել են Արեգնազ Մանուկյանի, վաղը կգան մեզանից յուրաքանչյուրի ետևից». «Մայր Հայաստան» կուսակցություն

Հուլիս 09,2026 23:23 Share

Հուլիսի 9–ին «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց երկու ամսով։

Արեգնազ Մանուկյանը չի խուսափել հարցաքննությունից, խնամքի տակ ունի անչափահաս երեխա, սակայն այսօրվա Հայաստանի իրավական համակարգը ոչ թե արդարադատություն, այլ ռեժիմի ընդդիմախոսների հանդեպ քաղաքական հալածանքներ է իրականացնում։

Դատական գործերը, բնակարանների խուզարկությունները, ձերբակալությունները վերածվել են ուղղակի պատժի եղանակի։

«Մայր Հայաստանը» կոչ է անում հանրությանը, քաղաքական ուժերին զգոն լինել և թույլ չտալ, որ Հայաստանում վերջնականպես հաստատվի կատարյալ բռնապետական ռեժիմ։

Մենք ապավինում ենք մեր քաղաքացիների գիտակցությանն․ այսօր եկել են Արեգնազ Մանուկյանի, վաղը կգան մեզանից յուրաքանչյուրի ետևից։

Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը։

Դեռևս ուշ չէ։ Վաղը կարող է արդեն ուշ լինել։

Միայն համատեղ քայլերով է հնարավոր կանգնեցնել Հայաստանի՝ դեպի անխուսափելի աղետ ընթացող գործընթացը։

 

«Մայր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031