Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվել է՝ ընկերությունն արդեն 20 օր, առանց լիցենզիայի և թույլտվության արդյունահանել բազալտի հանքաքար և վաճառել

Հուլիս 10,2026 13:19 Share

Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ «Եղնիկի սար» կոչվող տարածքի հանդամասերից մեկում իրականացվում է ապօրինի արդյունահանում։

Տեղեկությունը ստուգելիս պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն արդեն 20 օր, առանց լիցենզիայի և թույլտվության, արդյունահանում է բազալտի հանքաքար և այն տեղափոխում իր վարձակալած վերամշակման արտադրամաս, որտեղ էլ պատրաստի քարը վաճառվում է։

Հուլիսի 8-ին, ապօրինի արդյունահանում կատարելիս, տվյալ հանդամասում ձերբակալվել և Ջերմուկի բաժին են տեղափոխվել թրթուրավոր էքսկավատորի մեքենավարն ու բեռնատարի վարորդը։

Հանքաքար բարձած բեռնատարն ու էքսկավատորը դեպքի վայրում վերցվել են հսկողության տակ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Պետությանը հասցված վնասի չափն ու այլ հանգամանքներ պարզվում են։

ՀՀ ներքին գործերի նախարարություն ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել