Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսով ենք, Արմեն Աշոտյանի անազատությունը երկար չի տեւի․ Ռուբեն Մելիքյան

Հուլիս 10,2026 16:01 Share

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատը։ Խոսքը Երեւանի պետական բժշկական համալսարանին վերաբերող գործի մասին է։

Դատարանն այսօր որոշեց գործով առանցքային մեղադրյալներից Լարիսա Բարսեղյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ հանրապետությունից բացակայելու արգելքը, վերացնել։ Լարիսա Բարսեղյանի պաշտպանը միջնորդել էր՝ թույլատրել Լարիսա Բարսեղյանին օգոստոսի 10-20-ը ընկած ժամանակահատվածում յոթնօրյա հանգիստ անցկացնել Վրաստանի հանրապետությունում։ Դատախազը դեմ էր Լարիսա Բարսեղյանի պաշտպանի միջնորդությանը, քանի որ իր կարծիքով՝ նպատակը՝ հանգստի մեկնելը, նվազեցնում է դատավարական ինստիտուտի որոշումը։ Դատարանն առաջարկեց Լարիսա Բարսեղյանի նկատմամբ գրավ կիրառել։

Գործով մեղադրյալ Միքայել Նարիմանյանի առողջական վիճակը կրկին կտրուկ վատացել է, նա տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունի, ուստի դատարան չէր եկել։ Նրա հարցաքննությունը հետաձգվեց։

Հիշեցնենք, այս գործով նիստերն արդեն որերորդ անգամ հետաձգվում են Միքայել Նարիմանյանի առողջական վիճակի պատճառով դատարան չներկայանալու համար։

Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ CDI-ը մոտ մեկ ամիս առաջ անդրադառնալով Արմեն Աշոտյանի մյուս՝ Բրյուսովի ինստիտուտին վերաբերվող գործին, մտահոգություն էր հայտնել եւ հիշեցրել էր, որ այս գործով Արմեն Աշոտյանին արդեն քաղբանտարկյալ են ճանաչել իրենք։ Ռուբեն Մելիքյանը հույս ունի, որ Բրյուսովի ինստիտուտի գործով եւս Արմեն Աշոտյանի անազատությունը երկար չի տեւի։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, Բրյուսովի ինստիտուտի գործով կալանքին զուգահեռ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ նաեւ շփումների սահմանափակումներ են կիրառված եւ նա այսօր հնարավորություն չունեցավ պատասխանել լրագրողների հարցերին։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031