ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ՖԲ գրառումը.
Թե որքանով են լուրջ Հայաստանի եվրոպական ապագայի մասին խոսակցությունները, դատեք ինքներդ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հարցազրույցի այս հատվածից։
Երկու խնդիր.
1. Հայաստանի փաստացի կառավարիչը չգիտի, թե երբ է ստորագրվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հիմնաքար հանդիսացող CEPA-ն ( իրականում 2017-ին, ոչ թե 2016-ին)։
2. Փաշինյանն ինքը լուրջ փաստաթուղթ չի համարում դեկտեմբերի 2-ին, ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում, ստորագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը և նույնիսկ չի հիշատակում այն որպես կարևոր ձեռքբերում, թեպետ ողջ քարոզչությամբ լծվել էին դրա «դարակազմիկ» դիրքավորմանը։
Կարդացեք նաև



















































