«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. օգոստոսի 22-ից չվերթեր կիրականացնի դեպի Դուշանբե, Տաջիկստան:
Երևան – Դուշանբե – Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ


















































