«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության նախաձեռնությամբ այս տարի ևս ուսանողների կողքին է իր «Հայաստանի սկսնակ լիդերներ» մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման ծրագրով, որը նպատակ ունի առաջարկել կրթաթոշակներ սկսնակ լիդերներին՝ զարգացնելու իրենց առաջնորդական կարողությունները:
Ծրագրի շրջանակներում ընտրված 10 շրջանավարտներ կարող են ստանալ ուսումնական մեկ տարվա վարձի ամբողջական փոխհատուցում՝ երկարաձգման հնարավորությամբ, Հայաստանի 7 բուհերում մագիստրոսական ծրագիր ուսանելու համար.
Հայաստանի ամերիկյան համալսարան;
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան;
Կարդացեք նաև
Հայաստանում ֆրանսիական համալսարան;
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան;
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան;
Երևանի պետական համալսարան;
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան:
Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների մասնագիտական զարգացմանը:
«Հայաստանի սկսնակ լիդերներ 2026» ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար այցելե՛ք հետևյալ հղումով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 1-ը։
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»» ՓԲԸ


















































