«Փասիտինֆո». Ադրբեջանի Միլի Մեջլիսը քննադատել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հուլիսի 22-ին քննարկված H.R. 9087 օրինագծի շրջանակում Ադրբեջանի վերաբերյալ առաջարկված փոփոխությունները։ Այս մասին գրված է Մեջլիսի տարածած հայտարարության մեջ:
Բաքվում շարունակվել են հայ ռազմաքաղաքական և մյուս գերիների բողոքների քննությունը
Հայ ռազմաքաղաքական և մյուս գերիների գործով վերաքննիչ դատարանում ավարտվել են կողմերի ելույթները
Խորհրդարանի հայտարարության մեջ դրանք ներկայացվում են որպես Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու փորձ և կապվում հայկական լոբբիստական շրջանակների գործունեության հետ։ Միլի Մեջլիսը նաև պնդում է, որ նախաձեռնությունը կարող է բացասաբար ազդել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վրա։
Բաքուն հատկապես մերժել է Ադրբեջանում դատապարտված հայերի նկատմամբ «ռազմագերի» և «քաղբանտարկյալ» ձևակերպումների կիրառումը։ Հայտարարության համաձայն՝ այդ անձինք քրեական պատասխանատվության են ենթարկվել Ադրբեջանի օրենսդրությամբ և միջազգային իրավունքով նախատեսված հանցագործությունների համար։
Միլի Մեջլիսը ԱՄՆ կոնգրեսականներին կոչ է արել հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունը և չընդունել որոշումներ, որոնք, իր գնահատմամբ, կարող են խոչընդոտել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։
Կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությամբ փաստաթղթում հատուկ լրացում է զետեղվել, որով Վաշինգտոնը Ադրբեջանի իշխանություններից պահանջում է «անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին»։ Լրացմանը կողմ են քվեարկել Ներկայացուցիչների տան 51 անդամներից 44-ը։


















































