Ermenihaber.am. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հրապարակել՝ նվիրված Այա Սոֆիայի (Սուրբ Սոֆիա)՝ կրկին որպես մզկիթ բացվելու 6-րդ տարեդարձին։
Էրդողանը սոցիալական ցանցի իր էջում արած գրառման մեջ նշել է․
«Այա Սոֆիան 86 տարվա կարոտից հետո՝ հենց այս օրը՝ 6 տարի առաջ, կրկին վերադարձավ իր իսկական ինքնությանը… Այս սրբազան տաճարն Աստծո կամոք մինչև հավիտենություն կշարունակի մեր երկնքները զարդարել աղոքի կանչի (ազան) ձայներով։ Թող Այա Սոֆիայի վերածնունդը օրհնյալ լինի»։
Հիշեցնենք, որ 6-րդ դարում կառուցված Սուրբ Սոֆիայի տաճարը նախ եղել է հունական ուղղափառ քրիստոնեական եկեղեցի, այնուհետև դարձել կաթոլիկ տաճար, իսկ 1453-ին վերածվել է օսմանյան մզկիթի։ 1935 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքը Սուրբ Սոֆիային տվել էր թանգարանի կարգավիճակ, բայց Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020-ին այն նորից վերածեց մզկիթի։
Կարդացեք նաև
Աղբյուր՝ Hurriyet


















































