Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Հոկտեմբեր 21,2026 21:44 Share
Աջակցեք aravot.am-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ըստ APA գործակալության՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը նաև Ալիևին հրավիրել է Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Անկարայի ու Բաքվի միջև վերջին շրջանում ծագած տարաձայնությունների ֆոնին։

Հենց այսօր Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ լրագրողների ու քաղաքական գործիչների, արգելել է մուտք գործել երկիր՝ նրանց մեղադրելով իշխանության բռնի տապալման կոչերի և կրոնական ատելություն հրահրելու մեջ։

Նախօրեին էլ Բաքուն Թուրքիայի յոթ քաղաքացու ձերբակալության օրդեր էր տվել։ Երկու երկրների միջև վեճեր էին ծագել նաև ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների և Ադրբեջանի՝ Իսրայելի հետ հարաբերությունների շուրջ։

 

«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել