Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պետք է իմանայինք՝ ինչ վտանգներ, խնդրահարույց կետեր կան Սահմանադրության նոր տեքստում, մինչդեռ առ այսօր մեզնից գաղտնի է պահվում՝ 3 որ հոդվածներն ինչ բովանդակությամբ են փոխվելու»․ Սեմյոն Բաբայան

Հուլիս 25,2026 23:21 Share

«Մենք պետք է իմանայինք՝ ինչ վտանգներ, խնդրահարույց կետեր կան Սահմանադրության նոր տեքստում»,- Սիրահարների այգում «Ընտրական իրավունքի սահմանափակումները՝ միահեծան իշխանության պայմաններում» թեմայով հանրային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, ինքնաբացարկի դիմում ներկայացրած, պատգամավորի մանդատից հրաժարված «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի անդամ Սեմյոն Բաբայանը:

Նա մտահոգություն հայտնեց՝ առ այսօր մեզնից գաղտնի է պահվում, թե որ հոդվածներն ինչ բովանդակությամբ են փոխվելու․ «Մենք պետք է նաև քննարկենք այն հարցը, որ եթե Անկախության հռչակագիրը հանվի Սահմանադրությունից, ինչպիսի՞ դիմադրություն կարող է մատուցվել գործող իշխանությանը, քանի որ ըստ երևույթին՝ լինելու է հանրաքվե։ Խորհուրդ կտայի իրավական ու սահմանադրական գործիքներ կիրառվեին, միջազգային փորձաքննություն արվեր՝ արդյոք կարելի՞ է Անկախության հռչակագիրն ուղղակի հանել Սահմանադրությունից, և քաղաքական, խորհրդարանական դիմադրության մասով կառանձնացնեի ԱԺ ֆիլտրը, հանրային քաղաքացիական գործողությունները։ Այդ երկուսի մասով մենք պետք է համագործակցենք և առաջ շարժվենք»։

Սեմյոն Բաբայանի կարծիքով՝ մենք չունենք հանրային խորհուրդ, հասարակական խորհուրդներ ցանկացած մարմնում․ «Այդ ֆիկտիվ ՀԿ-ները, որոնք մասնակցում են մեր կյանքի ապագայի առումով, դրանց վրա հույս դնելը մեղմ ասած անիմաստ է»։

«Ընտրական իրավունքի սահմանափակումները՝ միահեծան իշխանության պայմաններում» թեմայով հանրային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031