Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Նագասպաևը վերահաստատել է ղազախստանյան արտադրողների պատրաստակամությունն՝ ընդլայնելու մեքենաշինության, մետալուրգիայի և թեթև արդյունաբերության ապրանքների մատակարարման ծավալները դեպի ՀՀ

Հուլիս 27,2026 14:52 Share

2026 թվականի հուլիսի 24-ին տեղի է ունեցել Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարար Երսայիլ Նագասպաևի հետ:

Հանդիպմանը քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր։ Մասնավորապես, նախարար Ե. Նագասպաևը վերահաստատել է ղազախստանյան արտադրողների հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունն՝ ընդլայնելու մեքենաշինության, մետալուրգիայի և թեթև արդյունաբերության ապրանքների, այդ թվում՝ ուժային տրանսֆորմատորների, մարտկոցների և այլնի մատակարարման ծավալները դեպի Հայաստան:

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք նախագծերի իրականացման հեռանկարները։

Հանդիպման արդյունքներով երկուստեք վերահաստատվել է սերտ փոխգործակցության պատրաստակամությունը՝ ի շահ Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության ընդլայնման՝ բարձր և ամենաբարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել