Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պետք է լինի յուրաքանչյուր ընտանիքի տնային դեղատուփում

Հուլիս 27,2026 15:42 Share

Լավ համալրված տնային դեղատուփը կարող է օգնել արագ արձագանքել փոքր վնասվածքների և անհետաձգելի իրավիճակների դեպքում։ Սակայն այն չի փոխարինում բժշկական օգնությանը կամ բժշկի խորհրդատվությանը։

Ձեր տնային դեղատուփում ցանկալի է ունենալ․

Վիրակապման պարագաներ

Ստերիլ վիրակապեր և անձեռոցիկներ

Բինտ

Սպեղանի /Լեյկոպլաստ/

Չափման միջոցներ

Ջերմաչափ

Ճնշաչափ

Վերքերի մշակման միջոցներ

Մաշկի ախտահանման համար նախատեսված միջոց

Ֆիզիոլոգիական լուծույթ՝ վերքը լվանալու նպատակով

Օժանդակ պարագաներ

Մկրատ

Ունելի /Պինցետ/

Միանգամյա օգտագործման ձեռնոցներ

Կաթոցիկ /պիպետկա/

Առաջին անհրաժեշտության որոշ դեղամիջոցներ

Ջերմիջեցնող և ցավազրկող դեղամիջոցներ (մեծահասակների և, անհրաժեշտության դեպքում, երեխաների համար)

Սորբենտներ /ակտիվացված ածուխ/

Բժշկի կողմից նշանակված և պարբերաբար օգտագործվող անհատական դեղամիջոցներ

Կարևոր է հիշել․

Դեղատուփը պահեք երեխաների համար անհասանելի վայրում։

Պարբերաբար ստուգեք դեղերի պիտանելիության ժամկետները և փոխարինեք ժամկետանց միջոցները։

Դեղերը պահեք մութ և սառ պայմաններում։

Պատրաստված լինելը կարևոր է, սակայն ցանկացած առողջական խնդրի դեպքում ինքնաբուժման փոխարեն դիմեք բուժաշխատողի։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031