Եվ պատճառն է պարզ, և մեխանիզմը
Մինչ Հայաստանում փորձում են հասկանալ, թե այնուամենայնիվ որն է ԲՀԿ-ի և անձամբ Ծառուկյանի դեմ այլանդակ արշավի բուն պատճառը, և հնչում են բազմաթիվ վարկածներ՝ լուրջ և անլուրջ, դրսից գալիս են ազդակներ, որոնք բացահայտում են իրական պատճառները։
Իրականություն առաջին
Ադրբեջանի նախագահի օգնական Հ. Հաջիևը օրեր առաջ հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխության ձևը Հայաստանի ներքին խնդիրն է, բայց առանց դրա իրենք պայմանագիրը չեն ստորագրելու։ Շեշտեմ, որ Հաջիևը Արդբեջանի ամենաազդեցիկ դեմքերից է։ Եվ ահա, նախօրեին, Ադրբեջանի նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ն. Ալիևը, բառիս բուն իմաստով, կալկուլյատորը ձեռքին հաշվում է, թե ՀՀ նոր ԱԺ-ում քանի ձայն է պետք ադրբեջանական շահերը առաջ տանելու համար։ Ու հենց նա էլ բացում է խաղաքարտերը՝ ԲՀԿ-ն այն իրական խոչընդոտն էր, որ կարող էր հայկական շահը պահել, որ կարող էր պատնեշ հանդիսանալ ադրբեջանական բոլոր պահանջների բավարարման ճանապարհին։
Կարդացեք նաև
Այնպես, որ հարգելիներս, ԲՀԿ-ի դեմ այլանդակ արշավում կենցաղային կամ այլ անլուրջ վարկածներ մի փնտրեք։ Ամեն ինչ շատ ավելի լուրջ է՝ ԲՀԿ խմբակցությունը վճռորոշ նշանակություն ուներ Հայաստանի շահերի պահպանման հարցում։ Դրա համար էլ տեղի ունեցավ այն, ինչ բոլորս տեսնում ենք մեր աչքերով։ Սա շատ կարևոր է պատմության և առաջիկա զարգացումների համար։ Հարձակումը Գագիկ Ծառուկյանի վրա չէ, հարձակումը՝ հայկականության վրա է, հետևաբար պաշտպանությունը և պատասխանը պետք է լինի նույնատիպ։
Իրականություն երկրորդ
Ձևը, որով սկսվեց Ծառուկյանի դեմ հարձակումը մանրակրկիտ պլանավորված էր։ Իրանի երկու քաղաքացիների ցուցմունքով։ Դրված խնդիրը շատ պարզ է։ Թեմայի մեջ ներքաշել Իրանին։ Պատվիրատուն հասկանում էր, որ Ծառուկյանի դեմ հարձակումը բերելու էր հայկական աշխարհում Ծառուկյանի շուրջ համախմբման, և եթե հարձակման ֆորմալ մեղավորը Իրանի քաղաքացիներ են, ապա հակաիրանական տրամադրությունների ուժեղացումը ժամանակի խնդիր է։ Հաշված օրերի խնդիր։
Հիմա, երբ մենք գիտակցում ենք թե՝ իրականություն առաջինը, թե՝ իրականություն երկրորդը մեզնից պահանջվում է առավելագույն վճռականություն և առավելագույն գրագիտություն։
Մենք չենք կարող թույլ տալ, որ մի քանի խարդախի պատճառով Հայաստանում հակաիրանական տրամադրություններ զարգանան։ Դա կլինի թշնամու ցանկությունը։ Բայց շատ կարևոր է նաև իրանական կողմի պահվածքը։ Պաշտոնական Թեհրանը տարբեր խողովակներով պետք է սաստի իր քաղաքացի հանդիսացող խարդախներին, զսպի և գուցե կասեցնի նրանց խարդախ և վտանգավոր գործունեությունը։ Ի դեպ, Իրանի դատարանը դա արդեն արել է։ Ի վերջո, պատմությունը գիտի շատ օրինակներ, երբ 1-2 դուրսպրծուկները կարող են դառնալ շատ ավելի լուրջ պրոբլեմների աղբյուր՝ մեր բոլորի կամքից անկախ։ Քանի դեռ ուշ չէ, սա պետք է թույլ չտալ։
Կամուրջ քաղաքացիական նախաձեռնություն


















































