Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր

Հուլիս 28,2026 16:26 Share

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները հուլիսի 24-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մասիսի և Արտաշատի բաժինների ձերբակալվածների պահման վայրեր։

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին և դրանց համապատասխանությանը սահմանված չափանիշներին։

Առանձնազրույցներ են անցկացվել մի շարք կալանավորված և ձերբակալված անձանց հետ։ Ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման, արտաքին աշխարհի հետ կապի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ հարցեր։

Մշտադիտարկումների շրջանակներում չհայտարարված այցեր են իրականացվել նաև Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի և Մասիսի նստավայրեր։

Մշտադիտարկման այցի ընթացքում ուսումնասիրվել են դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները, կահավորանքը, սանիտարահիգիենիկ վիճակը, ազատությունից զրկված անձանց սննդով ապահովման և իրավաբանական օգնության կազմակերպումը, ինչպես նաև՝ վերջիններիս իրավունքների իրացմանն առնչվող այլ հարցեր։

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և խնդիրները` համապատասխան լուծումների առաջարկներով, կհասցեագրվեն իրավասու մարմիններին՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության նպատակով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031