10-ամյա Ալեքս Նազարյանը՝ ՄՄԱ աշխարհի չեմպիոն է։
Ալեքսը Հայաստանը ներկայացրեց Աշտարակի LEGON FAYT KLUB թիմի կազմում, որի մարզիչն է Մարտին Ասլանյանը։
Աշխարհի առաջնության հաղթական պատվո հարթակին կանգնած փոքրիկ չեմպիոնը հպարտությամբ բարձրացրեց Արցախի դրոշը։
Այդ խորհրդանշական պահը դարձավ լուռ, բայց հզոր ուղերձ ամբողջ աշխարհին, որ արցախցու ինքնությունը, արժանապատվությունն ու հաղթելու կամքը վեր են ցանկացած փորձությունից։
«Ապառաժ»


















































